ՀՀ–ում 1,421 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 6 մլրդ դրամ. ՊԵԿ

ՊԵԿ–ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 31-ն էր):
Նախկին կոռուպցիոն ծրագրերի փոխարեն. կառավարությունը կշարունակի սուբսիդավորել գյուղվարկերը
Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ:
Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Ըստ հաղորդագրության` այդ ընթացքում ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում 1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն։
ՀՀ-ն վերականգնել է պատերազմից ու կորոնավիրուսից տուժած տնտեսական կայունությունը. նախարար