«Մեր վերաբերմունքը ներկայացրել ենք». «Հայաստանը» կրկին Ղազինյանի թեկնածությունն առաջադրեց

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստն է ընթանում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագալի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրեց։
Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները. Սարգսյանի պաշտպանը հայց ներկայացրեց
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե շարունակում են պնդել, որ հենց այս հանձնաժողովում պետք է շատ կարևորագույն հարցերի պատասխաններ տրվեն, և միջանձնային հարաբերությունները չեն կարող ստվերեն խնդիրների լուծման հրամայականը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ի պատասխան Մինասյանի նշեց, որ մինչ այս հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կատարել է արժանապատվորեն և չի քաղաքականացրել երկրի առջև կանգնած մարտահրավերները։ «Գուցե դա էր պատճառը, որ քվեարկությամբ արդեն իսկ մեր վերաբերմունքը ցույց ենք տվել»,–ասաց Քոչարյանը։
Ո՞ր դեպքում ընդդիմադիրները կողմ կքվեարկեն. Սեյրան Օհանյանը`ԱԺ հանձնաժողովների մասին
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն այդ նույն պաշտոնում։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին։