Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները հաղթահարված չեն. Արշակյանը` Կլիմովին

Հակոբ Արշակյանն իր երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն: ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը. տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ–Ազատ ճանապարհահատվածի արոտավայրերը․ ՄԻՊ–ի տեսանյութը
«Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և չի վերադարձնում գերիներին»,–ասել է Արշակյանը։
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:
Արշակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով և կարևորել է խորհրդարանական փոխգործակցության խորացումը։
Անդրեյ Կլիմովն անդրադարձել է անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:
«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրել