ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +30...+32, երեկոյան` +25..+27 աստիճան։