ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը ժամանել է Երևան ու հանդիպել Արարատ Միրզոյանի հետ

Հայաստան ժամանելուց առաջ ռուս համանախագահն այցելել էր Ադրբեջան ու հանդիպել այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Երևան և հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին
Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։
Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։