ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» չորս կողմնակիցների, որոնք պատրաստվում էին հարձակվել Ինգուշեթիայի ոստիկանության ներկայացուցիչների վրա։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:
Ձերբակալվածները համացանցի միջոցով կապ են հաստատել կազմակերպության մյուս անդամների հետ և ահաբեկչություններ ծրագրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի և սառը զենքի օգտագործմամբ:
Խուզարկության ժամանակ առգրավվել են հրազեն և սառը զենք, ինքնաշեն պայթուցիկ ու հրկիզող սարքեր, ինչպես նաև դրանց պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ և գործիքներ: Հայտնաբերվել է նաև նամակագրություն ԻՊ անդամների հետ, որը հաստատում է նրանց հանցավոր մտադրությունները։
Քրեական գործեր են հարուցվել 205.5–րդ հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը), 205.5-րդ հոդվածի 2-րդ մասի 33-րդ կետով (աջակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը) և 205.6-րդ հոդվածով (հանցագործության մասին չհաղորդելը):
Հիշեցնենք` «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում ու մի շարք այլ երկրներում: