ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ անվանի կոմպոզիտորի 150–ամյակին նվիրված տոնական համերգ:
Концертом под открытым небом отметили 150-летие Александра Спендаряна (5 сентября 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Համերգին անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի, օպերային երգիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կողքին պատանի երաժիշտներն էին։ Հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
Семилетняя Сирануш с друзьями на концерте 150-летия Александра Спендаряна (5 сентября 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
7–ամյա Սիրանույշն իր ընկերների հետ առաջին անգամ էր նմանատիպ բացօթյա համերգի մասնակցում: Ասում է՝ ամեն ինչ սիրուն ու հետաքրքիր է:
«Սպենդիարյանին չեմ լսել, բայց տատիկի հետ մինչև համերգի վերջ կմնամ ու կլսեմ»,-ասաց աղջիկը:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ համերգը Գյումրիում անցկացնելը պատահական չէր. 1927 թվականին կոմպոզիտորը «Պոլիգոնի որբանոցի» սաների համար ելույթ է ունեցել, որը մեկընդմիշտ դաջվել է եղեռնից մազապուրծ որբերի հիշողության մեջ:
Директор дома-музвя Александра Спендаряна Марине Оторян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Տարին հոբելյանական է, ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդիարյանական երաժշտությունը Հայաստանի ճամփեքով ներկայացնելու, իսկ Գյումրիում համերգը տարիների հեռվից որբանոցում տեղի ունեցած համերգի ճանապարհին էր»,-նշեց Մարինե Օթարյանը:
Концертом под открытым небом отметили 150-летие Александра Спендаряна (5 сентября 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: