Գյումրիում սննդամթերքի խանութ ու պահեստ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` սպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից ինքնաշեն երկաթե պահեստում (մոտ 15 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ 06:22-ին:
Այրվել են խանութն և հարակից պահեստը։