Տաք եղանակը վերադառնում է

Ամենաբարձր ջերմաստիճանը Հայաստանում ցերեկային ժամերին որոշ հատվածներում կհասնի 33-34 աստիճանի, ամենացածրը` գիշերը կլինի +6։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը Հայաստանում դարձյալ կբարձրանա, թեև 40 աստիճանի արդեն չի հասնի։ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումն է ներկայացրել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Խոտի գինը բարձրանում է, տավարի մսի գինը` իջնում. ինչ է սպասում գյուղացուն ու տնտեսությանը
Օդերևութաբանները կիրակի` սեպտեմբերի 5-ին ու աշխատանքային շաբաթվա առաջին 4 օրերին` սեպտեմբերի 5-9-ը կանխատեսում են ջերմ ու առանց տեղումների եղանակ։
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևանում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի սեպտեմբերի 9-ին` 32 աստիճան։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում ամենացածր ջերմաստիճանը կլինի +14։
Սահմանամերձ Բերդավանում ծնվել է Արցախյան պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը
Մարզերից ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկային ժամերին կդիտվի Արմավիրում` 34 աստիճան։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև` Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռնային գոտիներում` հասնելով +6 աստիճանի։