Բժիշկներն ասել են` ինչպես կարելի է քայլելու միջոցով խուսափել վաղաժամ մահից

Ամերիկացի բժիշկները վստահ են, որ օրվա ընթացքում արված յոթ հազար քայլը 50-70 տոկոսով նվազեցնում են մահվան վտանգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Օրվա ընթացքում 7000 քայլ անելով՝ մարդը նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը։ Այդ մասին են վկայում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոկտոր Ամանդա Փալուչի գլխավորած մասնագետների խմբի հետազոտությունների արդյունքները։ Դրանք հրապարակվել են JAMA Network Open գիտական ամսագրում։
Բժիշկն ասել է՝ երբ է գլխացավը թաքցնում մահացու վտանգավոր վիճակը
Գիտափորձն անցկացվել է 2005-2006 թվականներին։ Դրան մասնակցել են 38-50 տարեկան, մաշկի տարբեր գույն ունեցող ավելի քան 2000 տղամարդիկ և կանայք:
Տարվա ընթացքում նրանք ազդրի վրա կրել են հատուկ սարք, որը չափում է արված քայլերի քանակը։ Մինչև 2018 թվականը գիտնականները հավաքել և վերլուծել են փորձարկվողների շրջանում մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները:
Մասնակիցներին հետազոտողները բաժանել են երեք խմբի․ առաջին խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր օրական 7 հազարից քիչ քայլ են անում։ Մինչև տասը հազար քայլ արած մասնակիցները հայտնվել են երկրորդ խմբում, մինչդեռ երրորդ խմբում են հայտնվել մարդիկ, որոնք օրական ավելի քան տասը հազար քայլ են արել:
Պե՞տք է արդյոք հետազոտվել պատվաստվելուց առաջ. պարզաբանում է բժիշկը
Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, ռասսան, կրթության մակարդակը, վատ սովորությունները, դիետան, ընդհանուր բարեկեցության մակարդակը և այլն:
Արդյունքում հաջողվել է պարզել, որ օրական առնվազն յոթ հազար քայլ կատարած մարդկանց շրջանում տարբեր պատճառներից մահվան վտանգը 50-70 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են քայլել։
Միևնույն ժամանակ, մասնագետների կարծիքով, կարևոր գործոն է հենց քայլերի քանակը, այլ ոչ թե դրանց ինտենսիվությունը։
Գիտնականները բացահայտել են երիտասարդ և առողջ մնալու ամենապարզ ու հասանելի աղբյուրը