«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր վայրէջք կատարեց Cham wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ չվերթի օդանավը։
Առաջին չվերթով Հայաստան է ժամանել նաև ՀՀ–ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը։ «Զվարթնոցում» լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է, որ չվերթերի վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2 ամիս առաջ։
Посол Сирии в Армении Мохаммед Хадж Ибрагим встречает самолет первого рейса Алеппо - Ереван (4 сентября 2021). Еревaн
© Sputnik
«Cham wings ավիաընկերության այս չվերթը հեշտացնում է հատկապես սիրիահայերի` իրենց տուն այցելելը»,– ասաց նա` շնորհակալություն հայտնելով Հայաստանին ու հայությանը` Սիրիային մշտապես օգնության ձեռք մեկնելու համար։
150 տեղանոց ինքնաթիռով այսօր Հայաստան է ժամանել 147 ուղևոր։
Առայժմ վերականգնվել են միայն Սիրիական ավիաուղիների և մասնավոր «Աջնիհաթ Շամ» ավիաընկերության ՝ Դամասկոսից և Հալեպից Երևան և հակաակ ուղղությամբ չվերթները։ Մոտ ժամանակներս հայկական ավիաընկերությունները ևս կվերսկսեն թռիչքները դեպի Սիրիա:
Пассажиры первого рейса Алеппо - Ереван (4 сентября 2021). Еревaн
© Sputnik
Ավելի վաղ Հալեպի օդանավակայանի պաշտոնական կայքում հաղորդվել էր, որ դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն սեպտեմբերից ՝ ամեն շաբաթ օր:
Նշենք, որ Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները դադարեցվել էին: Որոշ ժամանակ անկանոն թռիչքներ էին իրականացվում Դամասկոս` հիմնականում հայազգի տեղահանվածներին Հայաստան տեղափոխելու համար, սակայն դրանք նույնպես դադարեցվել էին համավարակի պատճառով։
Самолет первого рейса Алеппо - Ереван (4 сентября 2021). Еревaн
© Sputnik