ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է, իսկ ձին` սատկել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։