Թամանյանի արձանի հարակից տարածքը «զարդարող» «համով ավտոբուսը» տարհանվել է. տեսանյութ

Ավտոբուսի դեմ քաղաքապետարանի ստացած բողոքների մեծ մասը կապված է հատկապես դրա տեղակայման վայրի հետ։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս անգամ հերթը մայրաքաղաքի կենտրոնում` Թամանյանի արձանի մոտ կայանված շարժական սննդի կետի մասին է։
Երևանի քաղաքապետարանը տարհանում է շրջիկ առևտրի կետերը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այդ ավտոբուսի դեմ քաղաքապետարանը շատ բողոքներ է ստացել` կապված հատկապես տեղակայման վայրի հետ։
Հիշեցնենք` շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում։
Մնացած ապօրինի կետերը քաղաքային իշխանությունները ապամոնտաժում են։