ՌԱԴԻՈ

«Իշխող ուժը հաղթելու է Գորիսում». ՔՊ-ում որոշել են` ով է գլխավորելու ավագանու ցուցակը

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՏԻՄ ընտրություններում իշխանության մասնակցության և իրենց թեկնածուների որակների մասին։
Sputnik
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և բոլոր համայնքներում կառաջադրի ավագանու իշխանական թեկնածուների։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Թեկնածուների առաջին համարների մեծ մասի անունները դեռևս քննարկումների փուլում են։ Իշխող թիմում արդեն որոշել են ամենախնդրահարույց համայնքներից մեկի` Գորիս խոշորացված համայնքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի անունը։ Խաչատրյանը, սակայն, չի շտապում բացահայտել նրան, փոխարենը նշում է այն հատկանիշները, որոնցով օժտված է իշխանական թեկնածուն։
«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ
«Թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները, պետք է լինի լավ վարչարար, կառավարիչ, նրա մասնագիտական ունակությունները պետք է բավարար լինեն, որ կարողանա կառավարել համայնքը»,- ասաց նա։
Որոշում կայացնելիս` կուսակցական նպատակահարմարությունից զատ, հաշվի են առել նաև ժողովրդի կարծիքը։ Համայնքում քննարկումներ, հանդիպումներ ու սոցհարցումներ են անցկացրել, համոզվել, որ իշխանության թեկնածուն հաղթելու է ՏԻՄ ընտրություններում։ 
«Վստահ եմ, որ իշխող ուժի թեկնածուն այս ընտրություններում հաղթելու է։ Ես նույնքան վստահ եմ եղել ԱԺ ընտրությունների առումով, և այդպես էլ եղավ։ Այն ժամանակ ես պնդել եմ, որ մենք անպայման հաղթելու ենք Սյունիքի մարզում, այդպես էլ եղավ։ Հիմա էլ եմ կրկնում, որ ՏԻՄ իշխող ուժը հաջողության է հասնելու Գորիսում»,–ասաց նա։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
ԱԺ-ի ընտրությունների օրը ԿԸՀ էլեկտրոնային համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն: