ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 4-ի գիշերը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։