ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գայի պողոտայում գտնող սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով ձերբակալվել է 2 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Սեպտեմբերի 2-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևանի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Պարզվել է, որ հասարակական վայրում նրանք հարվածներ են հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանության հատկանիշներով։
Սուպերմարկետի սեփականատերն ու նրա որդին ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է: