Կյանքից հեռացել է արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը

Ալեքսանդր Թոփչյանը ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր և «Մովսես Խորանացի» մեդալակիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ 82 տարեկան հասակում, կյանքից հեռացել է անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
Թոփչյանը ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր և «Մովսես Խորանացի» մեդալակիր է։
Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։
Թոփչյանը հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։
Նրա գործերից են «Բանկ Օտոմանը», «Եվ անգամ մահից հետո», «Արտագերս» և այլն։
Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշանի»։