Հադրութում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1655 աճյուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Հայտնաբերված աճյունի ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել են 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է