Դանակահարություն Երևանում. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի  հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Երևանում դանակահարել են 25–ամյա երիտասարդի, դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի  հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Վանաձորի բնակիչը նշանադրությունը չեղարկելու պատճառով դանակահարել է մեկ այլ տղամարդու