Ոչ թե շենքի, այլ սպառազինությունների համար. ՊՆ–ն հերքում է մամուլի հրապարակումը

ԶԼՄ հրապարակման համաձայն` ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ավելի հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը, քան մարտական դիրքերի կահավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է «168 ժամ»-ի հրապարակումն այն մասին, թե ՊՆ շենքային պայմանների բարելավման համար 1 միլիարդ 75 միլիոն դրամ է ծախսել։
Զինվորները գումար չեն հավաքել. ՊՆ-ն հերքում է
Նախարարության տարածած հերքման մեջ նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։
«Այսինքն, լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը,– նշում է ՊՆ–ն` պարզաբանելով,– պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։
Հայկական զինուժը Քարվաճառի ուղղությամբ չի կրակել. ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Նշենք, որ լրատվամիջոցն իր հոդվածում պնդում էր, որ «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը», ինչի նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության հաստատմանը։
ՊՆ–ն իր կողմից պնդում է, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Արշակ Կարապետյանը կրակադաշտում փորձարկել է «Կալաշնիկովի» նորագույն նմուշները. տեսանյութ