Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել են Ford–ն ու УАЗ–ը. կան տուժածներ

Բախման հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ
«Ժամը 08։50-ի սահմաններում  Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ford Transit և УАЗ մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Նշվում է նաև, որ բախման հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է