Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը. կան վիրավորներ

Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.–ը ՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  
Վթարի հետևանքով  8 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը  կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում:
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ