ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում գործող «Անտառի բարիք» ընկերությանը պատկանող պահածոների արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Выявленные нарушения санитарно-гигиенических норм в ООО "Блага леса"
«Կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չի ունեցել հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Выявленые нарушения санитарно-гигиенических норм в ООО "Блага леса"
Բացի այդ, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները:
«Անտառի բարիք» պահածոների արտադրամասի արտադրական գործունեության համար սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: