Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահը նշում է, որ շուկայում գները մեծամասամբ կայուն ձևով պահպանվում են և միայն մի քանի ապրանքներն են էժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Պարենի համաշխարհային գները թանկացել են, դա նշանակում է` ամբողջ աշխարհում են գները թանկացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` խոսելով հայաստանյան թանկացումների մասին։
«Ձմեռը հանելու հույսը լոմբարդն է». խոտը թանկ է, գյուղացին ստիպված է վաճառել կենդանիներին
«Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել։ Հիմա նվազման միտումներ կան միայն որոշ ապրանքների առումով, իսկ մնացածի դեպքում կայուն պահպանվում են գները»,–ասաց նա` չմանրամասնելով, թե որ ապրանքների գներն են նվազել։
Խոսելով հայաստանյան շուկայի մասին` նա նշեց, որ ձվի շուկայում գնի դեմպինգի համար արդեն իսկ 3 ընկերության են պատասխանատվության ենթարկել։ Այս պահին ուսումնասիրում են բենզինի շուկան։
Պետությունը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի. Չիլինգարյանը`գնաճի մասին
Գևորգյանը հայտնեց` 2 ամսվա ընթացքում նոր հարթակ կլինի, որտեղ օնլայն ռեժիմով կերևա ՏՄՊՊՀ–ի կողմից մոնիթորինգի ենթարկվող շուկաների գների բարձրացումն ու դրանց հետևանքները։
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ