Սիրիա, Լեռնային Ղարաբաղ և ոչ միայն. Շոյգուն խոսել է Պաշտպանության վերահսկման կենտրոնից

Կենտրոնի աշխատանքը թույլ է տալիս վերահսկել բոլոր տեսակի ռուսական զորքերը, ինչպես նաև հետևել իրավիճակին ամբողջ աշխարհում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի մասին, որը վերահսկում է Ռուսաստանի զինված ուժերի կյանքի բոլոր ոլորտները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
Կենտրոնը վերահսկելու է ռուսական ինքնաթիռների, զորքերի տեղաշարժը, նրանց տեղակայման վայրերում տիրող իրավիճակը։ Նման վայրեր են Սիրիան, Լեռնային Ղարաբաղը և այլն։
«Կենտրոնը բաղկացած է մի քանի մասից: Գլխավորն, իհարկե, ամենօրյա վերահսկողության կենտրոնն է», - ասել է Շոյգուն:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ: Բացի այդ Գյումրիում տեղակայված է 102 -րդ ռուսական ռազմակայանը:
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Երևան կայցելի