Հայտնի է՝ որ դեպքում Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կհրաժարվի գահից

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի թագուհու ընտանիքում տեղի են ունեցել մի քանի տհաճ իրադարձություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհին` Եղիսաբեթ II–ը, Town & Country հրատարակությանը պատմել է, թե որ դեպքում կարող է հրաժարվել իր պաշտոնից։
Մեծ Բրիտանիայի թագուհին կզրկվի ավիապարկից. Եղիսաբեթ II-ը «կիսելու է» ինքնաթիռը Ջոնսոնի հետ
Հրատարակության «Թագուհին» գրքում, որի հեղինակն է Մեթյու Դենիսոնը, նշվում է, որ Եղիսաբեթ II-ը մտադիր չէ լքել պաշտոնը, եթե երկու հանգամանք չլինի:
«Նա հրաժարական կտա միայն երկու դեպքում՝ եթե հիվանդանա Ալցհեյմերով կամ կաթված ստանա», - 95-ամյա թագուհու խոսքերն է մեջբերում Դենիսոնը:
Իր թագավորության վերջին տարիներին թագուհին բազմաթիվ տհաճ իրադարձություններ է ապրել։ Դրանցից է ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահը, արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ընտանիքից հեռանալը և աղմկահարույց հարցազրույցը Օփրա Ուինֆրիին, որում երիտասարդները մեղադրում էին թագավորական ընտանիքին տարբեր զանցանքներում, ինչպես նաև արքայազն Էնդրյուի՝ անչափահասին բռնաբարելու մեղադրանքը։
Մահացել է Եղիսաբեթ II-ի ամուսինը
2022 թվականին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի գահին է։ Ուշագրավ է, որ վերջնական հայտնի չէ՝ ով է փոխարինելու նրան։ Կարգի համաձայն՝ գահը պետք է փոխանցվի նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին։ Սակայն հաշվի առնելով նրա բավականին ցածր վարկանիշը բրիտանացիների շրջանում` կապված արքայազնի կնոջ` Դիանայի մահվան և ապա սիրուհի Քամիլա Պարկերի հետ ամուսնության հանգամանքների հետ։
Եթե գահը չանցնի Չարլզին, հաջորդը նրա ավագ որդի արքայազն Ուիլյամն է։
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն