Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո

Ռեփերի նոր ալբոմը ինքնախոստովանությունների շարան է։ Երգերից մեկում Քանյեն պատմել է, որ` երկու երեխայի հայր լինելով «զվարճացել է» սիրուհու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ հայկական արմատներ ունեցող մեդիադեմք Քիմ Քարդաշյանին։ Page Six-ը գրում է, որ Քանյեն սիրուհի է ունեցել, երբ Քիմը ունեցել է իրենց երկրորդ երեխային՝ Սեյնթին։
Ռեփերի նոր Donda ալբոմը ինքնախոստովանությունների շարան է։ Ալբոմի Hurricane (Փոթորիկ) երգում Քանյեն պատմել է, որ երկու երեխայի հայր լինելով` «զվարճացել է» սիրուհու հետ։ Երգում Քանյեն նաև իր վրա է վերցնում պատասխանատվությունը իր և Քիմի ընտանիքի փլուզման համար։
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկել
Կայքի աղբյուրները շեշտել են, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ ռեփերին սիրավեպ էին վերագրում։
Նշվում է նաև, որ Ուեսթը դեմ չէր լինի հաշտվել կնոջ հետ, որն ինքն է դիմել ամուսնալուծության համար այս տարվա փետրվարին։ Քիմն առայժմ չի ձգտում վերականգնել հարաբերությունները, փոխարենը Keeping up with the Kardashians շոուի վերջին թողարկման ժամանակ ասել է, որ այնպիսի տղամարդ է փնտրում, որի հետ կկիսի իր առօրյան և իր  հետ շատ ժամանակ կանցկացնի։
Ամուսինների՝ միմյանցից հեռանալու պատճառներից մեկն այն է եղել, որ Քանյեն հիմնականում ապրել է այլ նահանգում և ահռելի ժամանակ հատկացրել իր կարիերային։
Քանյեն և Քիմը ամուսնացել են է 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 2 տարեկան Փսալմը։
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր է տևել։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։