Անձրևանոցը դեռ պետք չի գա. եղանակի տեսություն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnuik.  ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մակարդակը միջին եվրոպականից բարձր է. կարդիովիրաբուժության հայկական դպրոցը՝ ըստ Ալեքյանի
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի  2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 2–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։
ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։
Հաստիքների կրճատումը` անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց. ՄԻՊ–ն ահազանգում է
Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։