Արվեստագետները փորձում են իրադրությունը ձևակերպել. Էլլա Կանեգարյան

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի հյուրն է «Լաթիթյուդ» արվեստային տարածքի համադրող, արվեստի տեսաբան Էլլա Կանեգարյանը։
Sputnik
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում «Լաթիթյուդ» արվեստային տարածքի համադրող, արվեստի տեսաբան Էլլա Կանեգարյանը պատմել է «արվեստային տարածք», «պատկերասրահ», «ցուցասրահ», «արտ հաբ» հասկացությունների տարբերությունների մասին։
Ընդամենը մեկ օր Կամո Նիգարյանը վրդովելու է արվեստասերներին. ցուցադրություն Երևանում
Կանեգարյանը խոսել է նաև «Լաթիթյուդի» սոցիալ–մշակութային նշանակության, տեղի ունեցած և գալիք ցուցադրությունների, բիզնես և արվեստային միջավայրերի փոխհարաբերությունների և հետպատերազմական արվեստային տրամադրությունների մասին։
Արվեստի տեսաբանը ազդակներ է տեսնում արվեստագետների մոտ, որոնք փորձում են իրադրությունը ձևակերպել, հասկանալ, քանի որ խնդրի միակ լուծման ձևը, ըստ նրա, այն հասկանալն է, իսկ իր ներսում խնդիրը լուծելով՝ արվեստագետը օգնում է հասարակությանը։