«Մեր Արփին ծնվեց». ԱՀ նախագահը հրապարակել է Արտակ Բեգլարյանի նորածին դստեր լուսանկարը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրորդ անգամ հայր է դարձել. ծնվել է նրա դուստրը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հրապարակել նորածնի լուսանկարը։
«Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին: Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին»,–գրել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է մաքառում, իսկ պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում ապրելն ու արարելն է։
Նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրությունը փոխելու. Արտակ Բեգլարյան