15 բջջային հեռախոս էր գողացել ու փող. Սպիտակի բնակչի երևանյան «հյուրախաղերը»

Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի։
Sputnik
Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Սառը զենք, գողության համար հետախուզվողներ. ուժեղացված ծառայության արդյունքները Գավառում
Պարզվեց՝ նա Մալաթիա-Սեբաստիայի և մայրաքաղաքի այլ համայնքներում մի շարք գողություններ է արել։ Խանութներից, բանկից, շտապօգնության կայանից, սննդի ու համակարգիչների սպասարկման կետերից 15 բջջային հեռախոս էր գողացել, մի խանութից, հյուրանոցից ու դեղատնից էլ՝ փող։
Մանրամասները՝ տեսանյութում։