Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում

Հարյուրից ավելի ռուս զինծառայող է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի դպրոցների և մանկապարտեզների պահպանության գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Գիտելիքի օրն ապահովել են Արցախի բնակչության, այդ թվում երեխաների և ուսուցիչների կարգուկանոնն ու անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Российские миротворцы в День знаний в Карабахе
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Նշվում է, որ ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքում, ինչպես նաև Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում:
Արցախցի դպրոցականները սեպտեմբերի 1-ին ընդառաջ ռուս խաղաղապահներից նվերներ են ստացել
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաև ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաև իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
День знаний в Карабахе
Արցախի դպրոցներից մեկում
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում բնականոն կյանքին վերադառնալու պայմաններ է ստեղծում. Միրզոյան