Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել

Հռոմի պապը նշել է, որ իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի՝ Մերկելի խոսքերը, մինչդեռ մեջբերել է ՌԴ նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, մեջբերել Է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ վստահ լինելով, որ մեջբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքը: Հռոմի պապը իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ գնահատելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, նշել է, որ «իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի ՝ Մերկելի խոսքերը»:
Վլադիմիր Պուտինն ասել է՝ ինչ էր երազում դառնալ փոքր ժամանակ
«Հույս ունեմ, որ թարգմանությունը ճիշտ է։ Նա ասել է.« Անհրաժեշտ է վերջ տալ արտաքին միջամտությունն այլ երկրներում ժողովրդավարության կառուցման անպատասխանատու քաղաքականությանը՝ անտեսելով տվյալ ժողովրդի ավանդույթները»։ Համառոտ և համոզիչ։ Դա շատ բան է ասում։ Յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել, բայց ես իմաստնություն եմ տեսնում այդ կնոջ խոսքերում», - ասել է Հռոմի պապը։
Իրականում Մերկելը երբեք նման բան չի ասել։ Այս հայտարարությունը արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ:
«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում
Երկրներին «դրսից» պարտադրելու անպատասխանատու քաղաքականության մասին հայտարարությունը ներկայացված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, որտեղ զետեղված է հանդիպման սղագրությունը։
Գուցե Ռուսաստանում ինչ-որ աշխատանք ստանա. Ժիրինովսկին` Մերկելի մասին