Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում

Հայաստանի ՊՆ հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվող Միջազգային բանակային խաղեր - 2021–ի շրջանակներում, անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթն այսօր ավարտվեց լավագույն թիմերի մրցանակաբաշխությամբ:
Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի, երկրորդ տեղը Ռուսաստանի, երրորդը` կիսել են Ղազախստանի և Բելառուսի հավաքականները:
Ռուսաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկի» «Էրուդիտ» մրցաձևում. Հայաստանը 2–րդն է
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
«Հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում, բայց չնայած դրան, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի բանակային մրցույթն անցկացվի: Եվ այն կայացավ»,– ասաց նախարարը։
Ինչպես նշեց Կարապետյանը, Միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող մրցումներն արդեն ավանդական են դառնում, մրցույթի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվում է: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Կատարի պատվիրակությունը` առայժմ` որպես դիտորդ: Նախարարը վստահություն հայտնեց, որ մրցույթը կնպաստի նաև հետագա ռազմական համագործակցությանը:
Իր հերթին, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մրցույթն անվանեց «անզիջում պայքար»: Նա շնորհավորեց Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ:
«Այն, ինչ արեց այս տարի Հայաստանը, ուղղակի անգնահատելի է», - ասաց նա:
Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևում
Բելառուս դիվանագետը նույնիսկ խոստովանեց, որ հենց սկզբից մեծ հույս էր կապել  Հայաստանի հավաքականի հետ:
Միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:
«Խաղաղության մարտիկ». ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևում
Ռուսական կողմն իր հերթին կազմակերպիչներին նվիրեց անհատականացված «Կալաշնիկով» AK-12 ինքնաձիգներ։
Հիշեցնենք՝ «Խաղաղության մարտիկը» մեկնարկել է օգոստոսի 19-ին։ Մասնակցում է 6 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը։