34 տարեկանում մահացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը

Սերբ ֆուտբոլիստը խաղացել է «Արարատում», «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը, որը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերը
«Մեծ ցավով տեղեկացանք, որը 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը։ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցում է ֆուտբոլիստի հարազատներին և մտերիմներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նա 2017-2018 մրցաշրջանում խաղացել է «Արարատի» կազմում, իսկ մինչ այդ խաղացել է «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»՝ աչքի ընկնելով կարգապահ ու կայուն խաղով: