Կութի տարածքում հրդեհ է. աշխատում են 17 հրշեջ-փրկարար

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղում բռնկված հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Կութ գյուղի տարածքում 17 հրշեջ-փրկարարներ շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում. տեղում է հրշեջների վեց մարտական հաշվարկ
Նշենք, որ օգոստոսի 30-ին` ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Իրականացվել էր տեղազննում․ պարզվել էր, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։
Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Սոթքի և Կութի մոտակա տարածքները. ՄԻՊ
Հիշեցնենք՝ հրդեհի հարավարևելյան օջախը մեկուսացվել էր ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․ այրվել էր մոտ 40 հա խոտածածկույթ:
Հյուսիսարևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել էր, իսկ մոտ 30 հա այրվում էր սարի գագաթին․ սահմանվել էր հերթապահություն:
Ստեփանակերտում պլանավորված պայթյուններից հետո հրդեհը տարածվել է վտանգավոր վայրեր. ԱՀ ԱԻԾ