Վթար Եղվարդում. մեքենաներից մեկի 42–ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Եղվարդ քաղաքում բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, վերջինի վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։  
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է
Հաղորդագրության համաձայն` վթարի մասին ահազանգն ԱԻՆ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են օգոստոսի 29-ին` ժամը 20:54-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Չարենց և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Դ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Վթար Կոտայքի մարզում. պապը, տատն ու 2 թոռները հիվանդանոցում են
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1992 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, որոնք հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Այնտեղ Ա․ Մ․-ն մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Արագածոտնում վթարի ենթարկվածները ռուս զինծառայողներ են. մանրամասներ