Վթար Արմավիրի մարզում. վարորդը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Երեկ՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթար Եղվարդում. մեքենաներից մեկի 42–ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
«Ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Կնյազ Շամոյանը իր վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվելով հայտնվել դաշտում»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով Կ. Շամոյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Սյունիքում ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 7 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել