Ստամբուլից Երևան գոտկատեղի հատվածում 1032 գրամ ոսկի է տեղափոխել. ՊԵԿ–ի բացահայտումը

«Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացուն զննել են և գոտկատեղի հատվածում բազմաթիվ ոսկյա զարդեր հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր է հայտնաբերել։
ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 1.5 կգ ոսկյա զարդեր. տեսանյութ
ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին:
«Օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացին մաքսային հսկողության է ենթարկվել։ Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում»,–նշված է հաղորդագրությնա մեջ։
Փաստի առթիվ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) նախապատրաստվել են նյութեր:
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը
Հայտնաբերված ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: