Սննդաբանն ասել է՝ ինչու է ճարպն այդքան օգտակար

Սա եզակի մթերք է, որը, չնայած իր բարձր կալորիականությանը, կօգնի վերականգնվել ու պատրաստվել մրսածության սեզոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ճարպը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Դրանցից մեկը սելենն է․ այն ուժեղ հակաօքսիդիչ հատկություն ունի։ Այն պաշտպանում է մեզ արտաքին միջավայրի բազմաթիվ բացասական ազդեցություններից։ Տեղեկությունը «Դոկտոր Պիտերին» հայտնել է բժիշկ-սննդաբան Գալինա Իլյենկոն։
Ով և որքան պաղպաղակ կարող է ուտել. սննդաբան
Նա պարզաբանել է, որ ճարպն իր մեջ պարունակվող նյութերով օգտակար է նրանց համար, ովքեր աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեն։ Միևնույն ժամանակ, ճարպաթթուները, որոնք պարունակվում են ճարպում, շատ արագ էներգիա են տալիս: Ճարպն օրգանիզմի համար էներգիայի շատ կարևոր աղբյուր է։
Ճարպը պարունակում է լինոլաթթու ու արախիդոնաթթու։ Ճարպով լուծելի վիտամիններ են A, D, E-ն, ինչպես նաև կալցիումը, մագնեզիումը, մանգանը, ֆոսֆորը, կալիումը, ցինկը, երկաթը։ Բայց ճարպի կալորիականությունը շատ բարձր է: 450-ից 550 կկալ` 100 գրամ ճարպում։
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին
Իլյենկոն խորհուրդ է տալիս առողջության ու իմունիտետի բարձրացման համար օրական մոտավորապես 25-30 գրամ ճարպի բարակ շերտ ուտել: Ճարպը հատկապես ցուցված է այն մարդկանց, որոնք երկարատև ինֆեկցիոն հիվանդություններից, կոտրվածքներից, ծանր վնասվածքներից, քրոնիկ խնդիրներից հետո վերականգնման կարիք ունեն: Ընդ որում, ճարպը կարելի է ուտել և՛ տարեցներին, և՛ երեխաներին։ Սակայն 3-5 տարեկանից փոքր երեխաներին ավելի լավ է ճարպով չկերակրել։
Համեղ, օգտակար սնվել ու նիհարել. 3 բաղադրատոմս հայտնի սննդաբանից