ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում վարժանք են անցկացրել պայմանական հակառակորդի անօդաչու ավիացիայի կիրառմամբ հնարավոր խախտումների կանխարգելման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 30-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրերում։ Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ և գործողություններ տեղակայման վայրից դուրս գալու, պայմանական սահմանախախտի արգելափակման և խաղաղապահների հենակետի վրա հնարավոր հարձակման գործողությունները կանխելու համար:
Պարապմունքների անցկացման առանձնահատկությունը եղել է դիտորդական կետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման առաջադրանքների կատարումը՝ փակ կապի ուղիներով ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման կետին տեղեկատվության փոխանցմամբ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: