Կասեցվել է գինու և պահածոների արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ ստուգումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բերդավանի գինու գործարանի գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է: Տեղեկությունը հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հավելելով, որ իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։
Կրկին դիմակներ ու սոցիալական հեռավորություն. ՍԱՏՄ-ի տեսուչները շրջայցեր են կատարել
«Մասնավորապես, այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանքով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ։ Չի եղել նաև խմելու ջրի անխափան մատակարարում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նման խախտումներ են արձանագրվել նաև ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Բացի այդ, պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում:
Այսպիսով, Բերդավանի գինու գործարանի գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերել