Ամառն առանց տեղումների է հեռանում. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Եղանակի կանխատեսում
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 
Հանրապետության տարածքում օգոստոսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Ո՞ւմ համար է սեքսը վտանգավոր շոգ եղանակին. խորհուրդներ բժշկից
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +38-ից +40, երեկոյան՝ +34-ից +36 աստիճան։