ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ է սահմանվել 2021 թվականի Բանակային միջազգային խաղերի յոթ մրցույթներում՝ առաջին շաբաթվա ընթացքում: Դրանց մեծ մասը՝ 13 ռեկորդներ, թարմացրել են անցյալ տարվա ձեռքբերումներն ու պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը, ևս ութը՝ ՉԺՀ–ին և Ուզբեկստանին:
«ԱրՄի– 2021» միջազգային մրցավարական կոլեգիայի առաջին օրը չորս մրցույթներում միանգամից ութ ռեկորդ է գրանցվել: Ընդ որում, դրանց կեսը պատկանում է զինծառայողներին, որոնք ելույթ են ունենում «Ավտոզրահատանկային տեխնիկայի վարպետներ» մրցումներում, ևս չորս ռեկորդ սահմանվել է «Ռազմական մրցարշավ», «Ծովային դեսանտ» ու «Ռազմաբժշկական փոխանցումավազք» մրցումներում:
Երեք օրվա ընթացքում ևս վեց ռեկորդ է սահմանվել «Զինվորական հետախուզության գերազանցիկները» մրցույթում, դրանցից չորսը պատկանում է ռուսական թիմին:
Բացի այդ, յոթ օրվա ընթացքում նաև ռեկորդներ են գրանցվել «Ավիադարթս» ու «Էլբրուսի օղակ» մրցույթներում:
Ներկայումս «ԱրՄԻ-2021»-ի 34 մրցույթներից ինը ավարտվել են։
2021 թվականի Միջազգային բանակային խաղերն անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):
Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում է ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում: