ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի Մալաթիայի (պատմական Արևմտյան Հայաստան) «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին, որը 1915 թվականից փակ էր պատարագների համար, օգոստոսի 28-ին բացվել է:
Այսօր եկեղեցում պետք է կայանար 106 տարվա մեջ առաջին կիրակնօրյա ժամերգությունը։
Bianet պարբերականը հայտնում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Ադըյամանի և հարակից շրջանների պատրիարք Գրիգորեուս Մելքի Ուրեքը, ինչպես նաև Մալաթիայի քաղաքապետն ու նահանգապետը:
Բացման արարողությանը ներկա են եղել նաև էթնիկ հայեր երկրի տարբեր շրջաններից:
«Սուրբ Երրորդության եկեղեցու բացումը կարևոր իրադարձություն է այս տարածաշրջանի համար։ Հայերի համար Մալաթիայի տաճարի բացման օրը տոն է», - ասել է պատրիարքը։
Հոդվածում նշվում է, որ այդ եկեղեցու մոտակայքում մեծացել է Թուրքիայի հայերի առաջնորդներից մեկը՝ լրագրող Հրանտ Դինքը, որը 2007-ին սպանվել է թուրք ազգայնականների կողմից։