Մահվան ելքով ավտովթար` Կոտայքի մարզում. 28-ամյա կնոջ դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Կոտայքի մարզի բնակչուհին իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց` հայտնվելով դաշտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 28-ամյա կին է մահացել. գրում է Shamshyan.com-ը։
Խոշոր վթար Թալինի մոտակայքում․ կա զոհ և վիրավորներ
Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ա. Մնացականյանն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Մնացականյանը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մեկը 4 անչափահասի հայր էր, մյուսը` 21 տարեկան. մանրամասներ` փայտով բարձված մեքենայի վթարից