ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզում այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ երեխա է մահացել. գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 անձ, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ տուժած երեխաներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։