Արշակ Կարապետյանը կրակադաշտում փորձարկել է «Կալաշնիկովի» նորագույն նմուշները. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախարարն անվրեպ խոցում բոլոր թիրախները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում «ԱրՄի-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին անձամբ է փորձարկել ռուսական նոր զինատեսակները։
Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալին է ներկայացրել ՀՀ անվտանգության խնդիրը
«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը ներկայացնում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախարարն այցելել «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «ԱրմՄի-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը։
Կարապետյանը ողջ աշխարհում հայտնի «Կալաշնիկով« ընկերության նորագույն նմուշները կրակադաշտում անձամբ է փորձարկել՝ անվրեպ խոցելով բոլոր թիրախները։
Հիշեցնենք, որ Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել օգոստոսի 22-ին` մասնակցելու «ԱրՄի–2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: