Միջոցառումն ավարտվեց զորքերի միջտեսակային խմբավորման մանևրային գործողությունների դինամիկ ցուցադրությամբ: Ruptly-ի կադրերում երևում է, որ եզրափակիչ օրը նշանավորվել է ռեյդային ջոկատի առաջին ու երկրորդ էշելոնի ստորաբաժանումների գործողությունների ցուցադրմամբ, ջրային արգելքի հաղթահարմամբ, ինչպես նաև «Տորնադո-Գ» համազարկային կրակի դիրքերի սահմանագիծ դուրս գալով:
Ֆորումի ամենավառ իրադարձություններից էր «Տանկային բիաթլոնը», որում Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տարավ Չինաստանի և Ուզբեկստանի թիմերի նկատմամբ առաջին ու երկրորդ դիվիզիոնների երրորդ անձնակազմերի անհատական մրցարշավում:
«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվել է «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնի, Կուբինկայի օդանավակայանի, ինչպես նաև Ալաբինոյի հրաձգարանի տարածքում օգոստոսի 22-28-ը:
Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ն անցկացվող Բանակային 7-րդ միջազգային խաղերում 43 երկրներից 290 թիմ է մասնակցում: «Բանակ-2021»-ը կշարունակվի Սևաստոպոլի «Պատրիոտ» զբոսայգում, որտեղ ուրբաթ տեղի է ունեցել ֆորումի հանդիսավոր բացումը: Այն Ղրիմում առաջին անգամ է անցկացվում։