Ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը

Կարմեն Դավթյանի հոգեհանգիստը կկայանա վաղը` Մալաթիա Սեբաստիա համայնքի, թաղապետարանին հարակից եկեղեցում, ժամը 18:00-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ծանր հիվանդությունից հետո այսօր վախճանվել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն  Աշոտյանը։
«Կարմենը այլևս մեզ հետ չէ...Երկար պայքարում էր կյանքի համար, սակայն րոպե անգամ չէր մոռանում Արցախի, երկրի ու մեզ պատուհասած աղետի մասին: Ազնիվ էր, խորը, խելացի, ինքնատիպ և աստվածասեր...Կարոտելու ենք, հիշելու ենք և աղոթելու ենք քո հոգու հանգստության և փրկության համար: Ննջիր խաղաղությամբ, իմ սիրելի ընկեր...»,–գրել է Աշոտյանը։
Նշենք, որ Կարմեն Դավթյանի հոգեհանգիստը կկայանա վաղը` Մալաթիա Սեբաստիա համայնքի, թաղապետարանին հարակից եկեղեցում, ժամը 18:00-ին:  շՀուղարկավորությունը՝ օգոստոսի 30-ին ժամը, 13.00-ին նույն եկեղեցուց։